Գաղտնիության քաղաքականություն

Այս կայքը ենթարկվում է այս Գաղտնիության քաղաքականությանը: ացի մեր Գաղտնիության քաղաքականությունից, հետևյալ տեղեկությունները վերաբերում են բացառապես Եհովայի վկաների համաժողովների պատվիրակներին և կամավորներին։

Պատվիրակներ և կամավորներ

Պատվիրակները, ովքեր դիմում են մասնակցելու Եհովայի վկաների միջազգային կամ հատուկ համաժողովին, տրամադրում են անձնական տվյալներ, ինչպիսիք են՝ անունը, ծննդյան ամսաթիվը, հասցեն, հեռախոսահամարը և այլ տեղեկություններ։ Պատվիրակները իրենց դիմումներում արդեն համաձայնություն են տվել, որ այս տեղեկությունները օգտագործվեն համաժողովը կազմակերպող Եհովայի վկաների մասնաճյուղի կողմից, ներառյալ այն անձանց կողմից, ովքեր ծառայում են և համագործակցում են հյուրընկալության հանձնաժողովների հետ՝ համաժողովի շրջանակներում միջոցառումներ և գործունեություն կազմակերպելու նպատակով։ Բացի այդ, պատվիրակները համաձայնություն են տալիս իրենց անձնական տվյալների փոխանցմանը՝ իրենց ընտրած հյուրանոցին, դրա հետ կապված կազմակերպություններին և երրորդ կողմի ծառայություններ մատուցողներին՝ ամրագրումը մշակելու և հյուրանոցում իրենց կեցության համար անհրաժեշտ այլ նպատակներով։ Պատվիրակները համաձայն են, որ տվյալների փոխանցումը կարող է ներառել նաև իրենց անձնական տվյալների փոխանցումը համաժողով կազմակերպող մասնաճյուղին կամ կազմակերպությանը այնպիսի երկրում, որը կարող է չունենալ նույն մակարդակի տվյալների պաշտպանություն, ինչ պատվիրակի ներկայիս բնակության երկիրը։

Այն անձինք, ովքեր կամավորություն են ցուցաբերում՝ աջակցելու մասնաճյուղին համաժողովի կազմակերպման գործում, այս կայքում ներկայացնում են տեղեկություններ, ինչպիսիք են՝ անունը, ծննդյան ամսաթիվը, հասցեն, հեռախոսահամարը և այլ տվյալներ։ Այս կայքում իրենց տվյալները ներկայացնելով՝ կամավորները համաձայնություն են տալիս, որ իրենց տվյալները օգտագործվեն համաժողովը կազմակերպող Եհովայի վկաների մասնաճյուղի կողմից, ներառյալ հյուրընկալության հանձնաժողովների անդամների կողմից։

Պատվիրակներն ու կամավորները կարող են մուտք գործել իրենց ներկայացրած անձնական տվյալները այս կայքի մուտքի բաժնում։ Հյուրընկալության հանձնաժողովները նույնպես ունեն մուտք պատվիրակների և կամավորների անձնական տվյալներին՝ անհրաժեշտության դեպքում, որպեսզի կարողանան հոգալ իրենց տարածքում համաժողովին մասնակցող պատվիրակների կարիքները և կապ հաստատել կամավորների հետ՝ աջակցության համար։ Պատվիրակների անձնական տվյալները օգտագործվում են բացառապես ճանապարհորդության, ճանապարհորդության հետ կապված կարիքների և համաժողովի ընթացքում ու դրա շրջանակներում կազմակերպվող միջոցառումների կազմակերպման նպատակով։ Կամավորների անձնական տվյալները օգտագործվում են բացառապես համաժողովի և համաժողովի հետ կապված գործունեության շրջանակներում կամավորական ծառայությունների համար։

Յուրաքանչյուր հյուրընկալության հանձնաժողով մուտք կունենա միայն այն պատվիրակների անձնական տվյալներին, ովքեր նշանակված են իրենց քաղաքում կազմակերպվող համաժողովին, և տվյալ համաժողովի կամավորների տվյալներին։ Տվյալները կօգտագործվեն բացառապես համաժողովի պլանավորման և համաժողովի հետ կապված գործունեության համար և կջնջվեն համաժողովից հետո, երբ այլևս անհրաժեշտ չլինեն։

Պատվիրակները և կամավորները կարող են ընտրել՝ չտրամադրել իրենց անձնական տվյալները կամ կարող են խնդրել, որ իրենց անձնական տվյալները հեռացվեն այս կայքից։ Այդ դեպքում պատվիրակը կարող է այլևս չհամարվել համաժողովին մասնակցելու իրավասու, իսկ կամավորը՝ կամավորական ծառայություն մատուցելու իրավասու։

Ձեր տվյալների օգտագործման վերաբերյալ ցանկացած լրացուցիչ տեղեկություն, ներառյալ անձնական տվյալների փոխանցումը կամ ձեր իրավունքները՝ կապված ձեր անձնական տվյալների հետ, կարելի է գտնել Անձնական տվյալների օգտագործման համաշխարհային քաղաքականության էջում։ Մեր կողմից քուքիների և նմանատիպ տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ տեղեկությունները կարելի է գտնել Քուքիների և նմանատիպ տեխնոլոգիաների օգտագործման համաշխարհային քաղաքականության էջում էջում։

hy